Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մեր աստեղային ժամն էլ կգա

Մեր աստեղային ժամն էլ կգա
08.10.2013 | 11:30

2014-ի ամռանը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային հանդիպումների շրջանակում Հայաստանի ընտրանին կանցկացնի երկու խաղ: Հոկտեմբերի տասնմեկին մերոնք սեփական հարկի տակ կընդունեն Բուլղարիայի հավաքականին, ապա, չորս օր անց, կմեկնեն Իտալիա: Վարդան Մինասյանն արդեն իսկ հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պատրաստվելու են այդ հանդիպումներին:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչը, հոկտեմբերի 10-ին կայանալիք Եվրոպայի մինչև քսանմեկ տարեկանների առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆրանսիա հանդիպումից հետո երիտասարդականի մի քանի ֆուտբոլիստներ կմիանան ազգային հավաքականին: Հավելենք, որ Բրազիլիա գնալու մեր ակնկալիքները եթե ոչ անիրականանալի, ապա առնվազն մշուշոտ են, սակայն սա չի նշանակում, որ հավաքականը ֆուտբոլասերներիս ուշադրությունից պիտի դուրս լինի: Սիրելիներին, բնականաբար, չի կարելի լքել: Հարկավ կգան նաև մեր մեծ հաղթանակի ժամանակները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ